Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Համադրվել է անհամադրելին

Համադրվել է անհամադրելին
11.10.2013 | 11:43

Ըստ որոշ լրատվամիջոցների պնդումների, ֆինանսների նախարարության հրապարակած այս տարվա 8 ամիսների բյուջեի կատարողականում լուրջ խնդիրներ կան։ Մասնավորապես, մեղադրանք է ներկայացվում, որ առաջացած լրացուցիչ գումարները կամ մեքենայությունների արդյունք են, կամ էլ բյուջեն թաքուն սեկվեստրի է ենթարկվել։ Իրականում ինչպիսին է պատկերը, փորձեցինք ճշտել ֆինանսների նախարարությունից։
«Կա որոշակի սեզոնայնություն ծախսերի կատարման առումով. տարեվերջին սովորաբար ծախսերն ավելանում են։ Հետևաբար, այս ամենը ճիշտ է գնահատել տարեվերջին։ Անցյալ տարվա և ընդհանրապես վերջին տարիների բոլոր բյուջեները կատարվել են փոքր-ինչ շեղմամբ` 2,5-3 %, առանց արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի։ Այս տարվա միտումները ևս նույնն են, և սա բնական է, քանի որ հնարավոր չէ բոլոր ծախսերն իրականացնել 100 % ճշգրտությամբ` պայմանավորված ամենատարբեր գործոններով։ Օրինակ, ավելի ցածր գնով կատարված գնմամբ, սոցիալական նպաստառուների կամ այլ խմբերի շահառուների թվի նվազեցմամբ և այլն։ Հիմնավորումները բազմազան և բազմաթիվ են, որովհետև յուրաքանչյուր ծախսային հոդվածի ներքո տարբեր ծրագրեր են իրականացվում։ Ի դեպ, լրատվամիջոցների հրապարակման մեջ համադրվել են ծախսերի երկու անհամադրելի ցուցանիշներ` 9 ամիսների համար ծրագրված 775 մլրդ դրամը և 8 ամիսների փաստացի ծախսված 636 մլրդ դրամը»,- մեզ հետ հեռախոսազրույցում պատասխանեց ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ