Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ժիրինովսկին առաջարկել է երեք տարով հրաժարվել միգրանտների աշխատանքից

Ժիրինովսկին առաջարկել է երեք տարով հրաժարվել միգրանտների աշխատանքից
14.10.2013 | 11:07

Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության խմբակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է երեք տարով հրաժարվել միգրանտների աշխատանքից: Նա բացատրել է իրադրությունը` նշելով, որ Բիրյուլեվոյում պատշաճ աշխատանքի բացակայությունը կապված է ազգային համայնքների հետ և կոչ է արել զարգացնել եռամյա ծրագրի նոր փուլ` հրաժարվելով միգրանտների աշխատանքից:
«Բիրյուլեվոյում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ազգային համայնքների հետ աշխատելու անհրաժեշտություն չկա: Գտնում եմ, որ պետք է հրաժարվել օտարերկրյա աշխատուժից», - գրել է Ժիրինովսկին կիրակի օրը Twitter-ի իր միկրոբլոգում: Նա նաև ընդգծել է, որ Մոսկվայում գրանցման հարցը պետք է շատ կոշտ դրվի. «Պետք է ստուգել բոլոր քաղաքացիների փաստաթղթերը և որոնումներ անցկացնել բոլոր այն տարածքներում, որտեղ շատ միգրանտներ կան»,-գրել է նա:
Պատգամավորը առաջարկել է ուսումնասիրել ոչ միայն օտարերկրացիների փաստաթղթերն ու անցկացնել որոնումներ Ռուսաստանի ողջ տարածքով, այլև նրանց մոտ փնտրել սառը զենք և այլ տեսակի զենքեր, գտնելու դեպքում տեղահանել նրանց ՌԴ-ից, եթե նույնիսկ նրանք հանցագործներ չեն:
ԼԴԿ առաջնորդի նմանօրինակ հայտրարությունը կապված է հինգշաբթի գիշերը Մոսկվայի հարավում՝ Բիրյուլեվոյում, անհայտ քաղաքացու կողմից մի երիտասարդի սպանության հանգամանքով:
Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին, անծանոթ քաղաքացին դանակահարել է մի երիտասարդի, 24-ամյա Եգոր Շերբակովին` իր ընկերուհու ներկայությամբ և փախել: Շաբաթ և կիրակի երեկոյան բնակիչները դուրս են եկել փողոց` պահանջելով գտնել մարդասպանին: Նրանք համոզված են, որ ոճրագործը արտագաղթող է եղել: Երեկ երեկոյան ցուցարաները ջարդուփշուր են արել «Бирюза» խանութի պատուհանները, վիրավորել վեց ոստիկանի: Ձերբակալվել է մոտ 400 մարդ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ