ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՌԴ Ոստիկանությունը զգուշացնում է զգուշանալ մարդասպանից

ՌԴ Ոստիկանությունը զգուշացնում է զգուշանալ մարդասպանից
15.10.2013 | 13:00

ՌԴ Ոստիկանությունը պարզել է օրերս Բրյուլեվոյում տեղի ունեցած սպանության հեղինակի ինքնությունը: Մարդասպանը Ադրբեջանի քաղաքացի է, Օրհան Զեյնալով Զահիտ Օղլին` ծնված 1982 թվականին: Թեև նրան դեռ չեն կարողացել գտնել, բայց ՌԴ ՆԳՆ-ը շարունակում է օպերատիվ հետախուզություն իրականացնել:

Ոստիկանությունից զգուշացրել են` զգույշ լինել մարդասպանից ու նրա գտնվելու մասին ցանկացած տեղեկատվության պարագայում դիմել իրավապահ մարմիններին: Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Մոսկվայի ոստիկանությունը կապվել է ադրբեջանցի գործընկերների հետ և պարզել, որ կասկածյալը Ադրբեջանում այլ սպանության գործով հետախուզվում է:

Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևոյում սպանվել է 25-ամյա մոսկվացի Եգոր Շերբակովը, ինչին հաջորդեցին զանգվածային անկարգություններ: Ռուսները դուրս եկան փողոց` ընդդեմ ներգաղթյալների ու «Ռուսաստանը ռուսների համար է» կոչերով, կոտրեցին տեղի առևտրի կետերի ու խանութների ապակիներն ու այրեցին մեքենաները:
Նշենք` երեկվանից Ռոսպոտրեբնադզորը մի քանի օրով փակել է ադրբեջանցիներին պատկանող բանջարեղենի շուկան`պատճառաբանությամբ, որ այն չի համապատասխանում սանիտարական նորմերին: Դատարանին միջնորդություն կներկայացվի, որ այն ընդհանրապես չվերաբացվի:

Հավելենք`ոստիկանությունից հայտնել են նաև, որ պաշտոնից ազատվել է ՆԳՆ Արևմտյան Բիրյուլևոյի վարչության ղեկավար Գենադի Կավերինին և ՆԳՆ փաստաթղթեր է ուղարկել ՆԳՆ՝ Հարավային օկրուգի գծով ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ