Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ո՞Ւր է գնում Խաչիկ Հարությունյանը

Ո՞Ւր է գնում Խաչիկ Հարությունյանը
13.11.2013 | 16:02

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվում է իր մանդատից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Լուրն անակնկալ էր նաև նրա գործընկերների համար: Պատգամավորները շրջվել ու հետաքրքրվում էին Խաչիկ Հարությունյանից, թե ինչն է հրաժարվելու պատճառը:

Դիտվել է՝ 3013

Մեկնաբանություններ