Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ՌԼԴԿ-ն առաջարկում է մահապատժի ենթարկել հանցագործ միգրանտներին

ՌԼԴԿ-ն առաջարկում է մահապատժի ենթարկել հանցագործ միգրանտներին
22.11.2013 | 13:37

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հանդես Է եկել նոր առաջարկով:
Օրինագծի հեղինակ, Պետդումայի պատգամավոր Ռոման Խուդյակովը «Իզվեստիա»-ում գրել է. «Խորհրդարանական ՌԼԴԿ խմբակցությունը համոզված է, որ եթե գործողություններ չիրականացվեն, «եկվորները կշարունակեն իրենց զգալ ազատ և անկաշկանդ, կշարունակեն գողանալ, սպանել, թալանել ու «դուրս պրծնել» մեկ կամ երկու հազարով: Ըստ նրա, միայն խիստ միջոցառումները, ինչպիսիք են ցմահ ազատազրկումը, մահապատիժը, 15 տարով արտաքսումը, կարող են կանգնեցնել կատարվող հանցագործությունները: Հակառակ դեպքում երկիրը «կխեղդվի դրսից եկող հանցագործությունների մեջ»:
Օրինագիծն առաջարկում է հանցագործ միգրանտների նկատմամբ կիրառել մահապատժի որոշակի կետեր: Օրինակ, գնդակահարության կենթարկվեն ծանր հանցագործություններ կատարած միգրանտները:
Ըստ երևույթին, ինչպես նշում է «Իզվեստիան», լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորը ցանկանում է մահապատժի ենթարկել բոլոր հանցագործներին` անկախ ազգությունից, ովքեր դատապարտվել են մանկապղծության և տարբեր սպանությունների համար:
Ըստ Ռոման Խուդյակովի, մինչև տարեվերջ փաստաթուղթը կներկայացվի Պետդումայի քննարկմանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ



Դիտվել է՝ 1022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ