ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Պակեաոն վերադարձավ հաղթանակով

Պակեաոն վերադարձավ հաղթանակով
26.11.2013 | 10:53

Կիսամիջին քաշային կարգում WBO International վարկածով չեմպիոնական գոտու համար պայքարում Չինաստանում լույս շաբաթ համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդ Մենի Պակեաոն վստահ հաղթանակ տոնեց ամերիկացի Բրենդոն Ռիոսի նկատմամբ: Անցած տարի Մարկեսից նոկաուտով կրած պարտությունից հետո սա ֆիլիպինցու առաջին մենամարտն էր մեծ ռինգում, իսկ ընդհանրապես` հիսունհինգերորդ հերթականը, որից երեսունութն ավարտել է նոկաուտով: Հաղթանակը Պակմենին նորից հնարավորություն է տալիս չեմպիոնության համար ձեռնոց նետելու անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերին, ինչպես նաև Մարկեսին, եթե վերջինս, իհարկե, մատչ-ռևանշի հնարավորություն տա ֆիլիպինցուն: Ասենք նաև, որ այս հաղթանակի համար Պակեաոն վաստակեց տասնութ միլիոն դոլար, մրցակիցը՝ չորս միլիոն, ինչը վերջինիս մարզական կարիերայում երբևիցե ստացած ամենամեծ գումարն է:
Նույն օրը կիսամիջին քաշային ռուս բռնցքամարտիկ Եվգենի Գրադովիչը պահպանեց IBF վարկածով չեմպիոնական կոչումը: Ռևանշի հասնելու համար ռինգ դուրս եկած ավստրալիացի Բիլի Դիոսն այս անգամ պարտություն կրեց նոկաուտով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ