ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պուտինը ՀՀ-ն վերահսկում է անկայունության և սպառնալիքների միջոցով

Պուտինը ՀՀ-ն վերահսկում է անկայունության և սպառնալիքների միջոցով
27.11.2013 | 18:44

«Հումորները թողնենք»,- այսպես արձագանքեց մշակութաբան Վարդան Ջալոյանը irates.am-ի այն դիտարկմանը, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցի հետ կապված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են կազմակերպել հակապուտինյան ակցիաներ:

«Վ. Պուտինը չի ընտրվել այնպիսի կեղծիքներով, ինչպես՝ Սերժ Սարգսյանը: Նա ՌԴ նախագահ է ընտրվել ռուս ժողովրդի կողմից և սրանով էականորեն տարբերվում է Սերժ Սարգսյանից: Եթե մենք վերաբերմունք ենք արտահայտում Վ. Պուտինի նկատմամբ, դրանով արտահայտում ենք մեր վերաբերմունքը ռուս ժողովրդի նկատմամբ: Այդ առումով մենք պետք է մեր արտահայտությունների մեջ զգույշ լինենք, քանի որ նա լեգիտիմ նախագահ է: Պետք չէ Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը տեսնել միայն Պուտինի մեջ: Նա պատասխանատվություն է կրում որպես մարդ, որն աջակցել է ոչ լեգիտիմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կայացմանը: Մենք կարող ենք պահանջել, որ մեր երկրում չկրկնվի սիրիական սցենարը, չլինի քաղաքացիական պատերազմ»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Վարդան Ջալոյանը:

Մշակութաբանը կարծում է, որ բոլոր ակցիաները պետք է լինեն գիտակցված, և մենք պետք է իմանանք, թե ումից ինչ ենք պահանջում:

Վարդան Ջալոյանի դիտարկմամբ, Պուտինը Հայաստանում իրավիճակը վերահսկում է անկայունության և սպառնալիքների միջոցով:

«Ինչո՞ւ է Պուտինն աջակցում ոչ լեգիտիմ նախագահներին: Նա ասում է՝ կա՛մ ընդունում եք իմ դրածոներին, կա՛մ կլինի քաղաքացիական պատերազմ: Նա գիտեր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդարտեցներ կրքերը և երկիրը զերծ կպահեր քաղաքացիական պատերազմի վտանգից: Մինչդեռ նա ամեն ինչ անում է, որ Հայաստանում լինի ոչ լեգիտիմ իշխանություն և ստեղծվի քաղաքացիական պատերազմի վտանգ: Պուտինին ձեռնտու չէ ՀՀ այն նախագահը, որը և՛ կընտրվի ժողովրդի կողմից, և՛ բարեկամական վերաբերմունք կունենա Ռուսաստանի նկատմամբ»,- ասում է Վարդան Ջալոյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ