ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նազիկն էլ տղա ունեցավ

Նազիկն էլ տղա ունեցավ
29.11.2013 | 11:57

Ընթացիկ տարին բավականին ուրախաբեր է հայ ծանրորդուհիների համար: Մի քանի ամիս առաջ էր, որ արու զավակ ունեցավ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ առաջնությունների մրցանակակիր ու հաղթող Հռիփսիմե Խուրշուդյանը, ու ահա նրան նույնպիսի հարվածային արձագանքով պատասխանեց աշխարհի չեմպիոն, նույնպես բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր Նազիկ Ավդալյանը` ազգին նույնպես պարգևելով արու զավակ: Ժողովուրդն ասում է` առյուծից առյուծ է ծնվում, ու շատ ճիշտ է ասում: Այս երկու հրաշալի մարզուհիներն էլ տարիներ շարունակ բարձր են պահել հայկական ծանրամարտի պատիվը` դառնալով բազում փայլուն հաղթանակների հեղինակ: Հաղթական ոգին նրանք լավագույնս են պահպանում նաև յուրաքանչյուր կնոջ համար պատվաբեր` մայրանալու, սերունդ տալու «ճակատում», միայն հազար ափսոս, որ նրանցից հետո ամայություն է մարզաձևում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ