Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Դեկտեմբերի 1-ից հունվարի 7-ը Կիևում արգելվել է զանգվածային հանրահավաքների անցկացումը

Դեկտեմբերի 1-ից հունվարի 7-ը Կիևում արգելվել է զանգվածային հանրահավաքների անցկացումը
01.12.2013 | 12:32

Կիևի վարչական դատարանը արգելել է քաղաքի կենտրոնում զանգվածային հանրահավաքների անցկացումը` 2013թ. դեկտեմբերի 1-ից 2014 թվ-ի հունվարի 7-ը ընկած ժամանակահատվածում` տեղեկացրել է փաստաբան Եվգենյա Զակրեվսկայան: «Դատարանը լիովին բավարարել է Կիևի քաղաքային պետական կառավարման հայցը: Զանգվածային հանրահավաքները արգելվում են դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 7-ը»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իշխանությունները խնդրել են արգելել Բանկովա փողոցում ընթացող ակցիան, որտեղ գտնվում է նախագահի վարչակազմը, դադրեցնել հանրային գործողությունները Գրուշևսկի փողոցի մոտակայքում, որտեղ գտնվում են երկրի իշխանական և պառլամենտական տները, ինչպես նաև Բոգոմոլցա փողոցում, որտեղ գտնվում է Ներքին գործերի նախարարության շենքը:
Քաղաքապետարանն արգելել էր հանրահավաքներ անցկացնել նաև Եվրոպական և Անկախության հրապարակներում:
Չնայած արգելանքին, այսօր վաղ առավոտից ՈՒկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցները չեն թողնում Կիևի կենտրոնում գտնվող Միխայլովսկա հրապարակը, որտեղ իր ելույթում «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը երեկ հայտարարել է, որ մասնակիցները մտադիր են հավաքվել նաև կիրակի օրը` Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ և անցնել Անկախության հրապարակով:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ