Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Դիակոնիա» հիմնադրամն աջակցություն ցուցաբերեց Վանաձորի անապահով 200 ընտանիքի

«Դիակոնիա» հիմնադրամն աջակցություն ցուցաբերեց Վանաձորի անապահով 200 ընտանիքի
20.12.2013 | 11:54

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը հերթական ակցիայի շրջանակներում Վանաձորի 200 բազմազավակ ընտանիքների և միայնակ տարեցների բաշխեց սննդամթերք։
Այս կազմակերպությունը Լոռու մարզում գործունեություն է ծավալում արդեն երկու տարի և բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։ Ամռանը հիմնադրամը կազմակերպել է անապահով ընտանիքների երեխաների հանգիստը ճամբարներում, իսկ սեպտեմբերի 1-ին գրենական պիտույքներ է տրամադրել անապահով ընտանիքների աշակերտներին։ Շահառուների թվում են Վանաձորի երեխաների խնամքի կենտրոնի թիվ 1 հատուկ դպրոցի, «Օրրան» բարեգործական հկ-ի Վանաձորի մասնաճյուղի երեխաները։
Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի տեղեկացմամբ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն իր ծրագրերը հիմնականում իրականացնում է Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Գոգարան, Վահագնաձոր, Ջիլիզա և Արջուտ համայնքներում։
Թումանյան համայնքում վերանորոգվել է մանկապարտեզը, քաղաքում կհիմնադրվի նաև կարի արտադրամաս, Արջուտում նախատեսված է ստեղծել մեղվաբուծարան, Դսեղի առողջության կենտրոնի համար աջակցության ծրագիր կիրականացվի։ Ընդհանուր առմամբ՝ մարզի 10 գյուղական համայնքային ամբուլատորիաներին կհատկացվեն սառնարաններ։ Սոցիալական աջակցության բազմաթիվ այլ ծրագրեր կիրականացվեն 2014թ. հունվար-փետրվար ամիսներին:

Դիտվել է՝ 2383

Մեկնաբանություններ