ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Ձախողումների տարի էր

Ձախողումների տարի էր
02.01.2014 | 15:59

«ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ անցած տարին Հայաստանի գործող վարչախմբի համար ծանր տարի էր, և ամենածանր հարվածը հասցվեց մեր ժողովրդին ու պետականությանը: «Եթե մինչև անցյալ տարի վարչախումբը խաղում էր կոմպլեմենտար քաղաքականություն երկու բևեռների միջև, ապա, երբ եկավ ընտրության պահը, նա հարվածի տակ դրեց մեր պետականությունը: Տնտեսության ոլորտում ունենք միայն ձախողումներ, քաղաքականության մեջ՝ կեղծիքներով ընտրություններ: Ժողովուրդը շարոնակում է փախչել Հայաստանից: 2014 թվականին չեմ ակնկալում, որ կարող են լինել էվոլյուցիոն փոփոխություններ: Սերժ Սարգսյանի ամանորյա ելույթն էլ ցույց տվեց, որ իշխանությունները կտրված են իրականությունից: Խոսում էր հայ ժողովրդի ինչ-որ երազանքներից, որոնք կապ չունեն օրվա հացի խնդիր լուծող ժողովրդի հետ»,- irates.am-ի հետ զրույցում նշեց Պետրոս Մակեյանը: Նրա կարծիքով՝ քաղաքական ընդդիմության և հասարակության ակտիվ հատվածի անելիքը մնում է համախմբվելն ու պայքարը շարունակելը, թեև Հայաստանում քաղաքացիական դիրքորոշում ունեցողները, ցավոք, չեն կազմում հասարակության ստվար շերտը: Ընտրությունների ժամանակ հասարակության մի հատվածը շարունակում է իր քվեն վաճառել հինգ կամ տասը հազար դրամով:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ