ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ձեզ զանգահարում է Հռոմի պապը

Ձեզ զանգահարում է Հռոմի պապը
06.01.2014 | 10:28

Հռոմի պապը զանգահարել է Իսպանիայի հարավի մենաստաններից մեկը՝ շնորհավորելու միանձնուհիների Նոր տարին: Երբ միանձնուհիները չեն պատասխանել, նա հաղորդագրություն է թողել ինքնապատասխանիչին.
«Ֆրանցիսկոս պապն է զանգում, ես պարզապես ցանկանում էի շնորհավորել ձեզ և փոխանցել իմ ամանորյա շնորհավորանքը»:
Հետո Հռոմի պապը իսպանական ռադիոընկերության եթերում հարցրել է. «Ինչո՞վ կարող էին զբաղված լինել միանձնուհիները, որ չվերցրին հեռախոսը»:

Իսկ միանձնուհիները Ֆրանցիսկոսի զանգի ընթացքում աղոթելիս են եղել: Երբ նրանք ապարդյուն փորձել են զանգել Պապին, նա ինքն է հետ զանգել: Միանձնուհիներից մեկը խոստովանել է, որ «ցանկացել է մեռնել», երբ լսել է Պապի՝ բաց թողնված զանգը:

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ