Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ռոնալդուի 400-րդը

Ռոնալդուի 400-րդը
07.01.2014 | 13:42

Իսպանիայի առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Սելթային» ու հաղթեց 3:0 հաշվով: Երկու գոլի հեղինակ դարձավ Քրիշտիանու Ռոնալդուն: Ռմբարկուների մրցավազքում նա առաջինով հասավ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստային, երկրորդով շրջանցեց ու քսան գոլով դարձավ միանձնյա առաջատար: Այս երկրորդը նրա համար միաժամանակ դարձավ չորս հարյուրերոդը մարզական կարիերայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ