ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայ գրքի թանգարան

Հայ գրքի թանգարան
16.01.2014 | 17:23

Հայաստանի ազգային գրադարանից irates.am-ին տեղեկացրին, որ 2014-ին կբացվի գրատպության թանգարան:
Նորաբաց թանգարանը կներկայացնի հայ գրատպության պատմությունը` սկսած առաջին տպագիր հայերեն գրքից մինչև մեր ժամանակները:
Հիշեցնենք, որ 2012-ին նշվեց հայ գրքի տպագրության 500-ամյակը: Նույն տարում Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ