Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Արաքի հայերի պատմությունն ու մշակույթը» գիրքը` Իրանում

«Արաքի հայերի պատմությունն ու մշակույթը» գիրքը` Իրանում
03.02.2014 | 13:54

Թեհրանում հրատարակվել է «Արաքի հայերի պատմությունն ու մշակույթը» անունով հայերեն գիրքը:

Գիրքը ուսումնասիրող-բանասեր Հովիկ Մինասյանի 20 տարվա ուսումնասիրությունների արդյունքն է: Այն մի աղբյուր է Իրանի կենտրոնական նահանգում ապրող հայերի, այդ թվում` Արաք քաղաքի և Քազազի շրջանի հայկական գյուղերի բնակչության անցյալը, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները, կենսաձևը և զբաղմունքները ուսումնասիրելու համար, Հաղորդում է IRIB Armenian Radio-ն:
Գիրքը լույս կտեսնի նաև պարսկերեն:
Հավելենք, որ վերջին հարյուր տարում Իրանում հայերեն տպագրվել են շուրջ 85 պարբերական և հազարավոր գրքեր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ