ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.02.2014 | 00:23

Լսեցե՛ք ինձ, ո՛վ սրբեր, ծաղկեցե՛ք վարդենու նման, որ աճում է հոսող ջրերի մոտ։ Անուշահոտ կնդրուկի նման հո՛տ բուրեցեք։ Ծաղկեցե՛ք շուշանի նման, հո՛տ տարածեցեք, օրհնության ե՛րգ երգեցեք, Տիրո՛ջն օրհնեցեք իր բոլոր գործերի մեջ։ Փա՜ռք տվեք նրա մեծ անվանը և նրան փառաբանե՛ք օրհնությամբ. շուրթերի երգով և տավղով այսպե՛ս ասացեք՝ գովաբանելով. «Տիրոջ բոլոր գործերը շատ բարի են, և նրա բոլոր հրամանները կատարվում են իրենց ժամանակին. վայել չէ ասել՝ ի՞նչ է սա, կամ ինչո՞ւ է սա, քանզի ամեն ինչ պիտի կատարվի իր ժամանակին»։


Սիրաքի իմաստությունը 39. 17-21

Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ