Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Ժառանգության» խոսքը ՈՒկրաինայի իրադարձությունների մասին

«Ժառանգության» խոսքը ՈՒկրաինայի իրադարձությունների մասին
26.02.2014 | 16:02

«Ժառանգություն» կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում ՈՒկրաինայի ժողովրդի իրականացրած սահմանադրական իշխանափոխությանը:

Մենք նաև խորին ցավակցություն ենք հայտնում Եվրամայդանի շուրջ հրահրված բախումներում զոհված անձանց, այդ թվում՝ մեր հայրենակիցներ Սերգեյ Նիգոյանի ու Գեորգի Հարությունյանի հարազատներին և ուկրաինական ողջ ժողովրդին` երկրի նախագահի պարտականությունները ստանձնած Վերխովնի Ռադայի նորընտիր ղեկավարից մինչև շարքային քաղաքացիներ:
Այն, ինչ արեցին ՈՒկրաինայի ժողովուրդն իր պայքարով և նահատակներն՝ իրենց մահով, պատմական տարողությամբ համեմատելի է 23 տարի առաջ անկախության վերանվաճման հետ: Այդ երկիրը վերացրեց իր ինքնիշխանության կայացման ճանապարհի հանգուցային խոչընդոտը և «կանաչ լույս» վառեց ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի հետևողական իրագործման առջև:
ՈՒկրաինայի ակնառու օրինակը Հայաստանի ժողովրդին վերստին համոզում է, որ համախմբված պայքարի միջոցով սահմանադրական հեղափոխություն իրականացնելու, գործող ապօրինի վարչակարգը իշխանությունից հեռացնելու և երկրում ազատություն, օրինականություն ու ժողովրդավարություն հաստատելուց հետո միայն հնարավոր կդառնա վերականգնել մեր երկրի սասանված ինքնիշխանությունը, ինչպես նաև ազգային շահերի հաշվառման եւ երաշխավորման պայմաններում վերադառնալ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրին, որը պաշտոնականացվել է 2013-ի վիլնյուսյան գագաթաժողովում՝ ԵՄ-ի ու Հայաստանի միջև փոխանակված նամակներով:
Սա պետք է տեղի ունենա առանց վնասելու Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը՝ այն վերակառուցելով բացառապես իրավահավասարության, փոխադարձ շահերի եւ իրավունքների հարգման սկզբունքների վրա՝ միմիայն միացյալ հրապարակի ձևաչափով:

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ