ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.02.2014 | 00:01

Մեղավորների որդիները պիղծ որդիներ են լինում, նրանք շրջում են ամբարիշտների մեջ։ Մեղավորների որդիների ժառանգությունը կորչում է, բայց նրանց սերնդի հետ միշտ մնում է նախատինքը։ Որդիները մեղադրում են ամբարիշտ հորը, որովհետև նրա պատճառով նախատինք են կրում։ Վա՜յ ձեզ, ամբարիշտ մարդիկ, որ լքել եք բարձրյալ Աստծու օրենքը։ Եթե ծնվում եք, անեծքի համար եք ծնվում, ու եթե մեռնում եք, անեծքն է ձեր բաժինը։ Հո՛գ տար քո անվան համար, քանզի այն քեզ հետ է լինելու ավելի, քան ոսկու հազարավոր մեծ գանձերը։


Սիրաքի իմաստությունը 41. 8-12,15

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ