Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Չներեցին

Չներեցին
07.03.2014 | 12:32

Օրերս կայացած Ռուսաստանի հոկեյի լիգայի գործադիր նիստում քննության է առնվել այդ երկրի ընտրանու մասնակցությունն օլիմպիական խաղերին ու գնահատվել անբավարար: Բելյալետդինովն ազատվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, սակայն նորի անունն էլ չի հրապարակվել, թեպետ մինչև աշխարհի առաջնության սկիզբ առանձնապես բան չի մնացել: Համենայն դեպս նշենք, որ ի դեմս հոկեյի ընտրանու, ռուսները մեդալային ակնկալիք ունեին և թեպետ առանձնապես չէր բարձրաձայնվում, այդ ակնկալիքն ավելի շատ ոսկու փայլով էր ներկայանում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ