ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Պիզելին ու Արզումանյանը՝ սուպերգավաթակիր

Պիզելին ու Արզումանյանը՝ սուպերգավաթակիր
11.03.2014 | 12:44

Կիրակի կայացել է Ղազախստանի ֆուտբոլի սուպերգավաթի եզրափակիչը: Նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել «Ակտոբեն», որը երկրի գործող չեմպիոնն է, և որի կազմում հանդես են եկել Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Ռոբերտ Արզումանյանն ու Մարկոս Պիզելին, ով այս տարի է տեղափոխվել իր նոր թիմ: Մրցակիցը «Շախտյորն» էր՝ երկրի գավաթակիրը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ