Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հայաստանի առաջնությունում

Հայաստանի առաջնությունում
25.03.2014 | 11:59

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության տասնութերորդ տուրում հյուրընկալվելիս «Միկան» նվազագույն առավելությամբ հաղթել է «Ալաշկերտին»: Նույնպիսի հաշիվ է գրանցվել «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումում: Դամե Դիոպի դուբլի շնորհիվ արտագնա խաղում «Շիրակը» 2:0 հաշվով գերազանցել է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում գտնվող «ՈՒլիսին»: Ոչ ոքի` 0:0 է գրանցվել «Արարատ»-«Գանձասար» մրցակցությունում: Մրցաշարային աղյուսակը 35 միավորով շարունակում է գլխավորել «Արարատը», 31 միավորով նրան հետապնդում է «Բանանցը»: «Շիրակի» ակտիվում է 29 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ