Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
28.03.2014 | 00:28

...թե օրերս Ծառուկյանն առանձին-առանձին իր մոտ է կանչել Վահե Հովհաննիսյանին ու Նաիրա Զոհրաբյանին, փորձելով հասկանալ, թե ինչպես է կուսակցությունից արտահոսք եղել` օրերս Հրազդանում տեղի ունեցած դեպքի` ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանի զարմիկ, ԲՀԿ այժմյան պատգամավոր Դավիթ Քոչարյանի արձակած կրակոցների մասին: Հիմա, ըստ մեր աղբյուրների, ԲՀԿ-ն բաժանված է երկու մասի` Վահեի ու Նաիրայի կողմնակիցների. վերջինիս կողմում են հիմնականում օլիգարխները, առաջինի կողմում` քաղաքական` քոչարյանական բլոկը՝ Վարդան Օսկանյան, Տիգրան ՈՒրիխանյան, Ստեփան Մարգարյան:

Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ