ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ոչիշխանականները դեռ աթոռապահանջ չունե՞ն

Ոչիշխանականները դեռ աթոռապահանջ չունե՞ն
04.04.2014 | 15:22

Տիգրան Սարգսյանի հրաժարականի «թանաքը դեռ չչորացած», լրատվակայքերում հայտնվել են հրապարակումներ` ապագա վարչապետի գուշակություններով: Նորմալ է: Աթոռն ազատ է, լրագրողները փորձում են կռահել ու իրենց ենթադրությունների պտուղները հրամցնել հասարակությանը: Բայց հրապարակվող հավանական թեկնածուների անունները նորություն չեն և այդ իմաստով այնքան էլ հետաքրքիր չեն: Ավելի հետաքրքրական են կուսակցությունների արձագանքները: Առանձնապես` ոչիշխանականների:

Քառյակի մաս կազմող «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե հրաժարականը բավարար չէ և պետք է իշխանությունը փոխել` վերից վար: ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն էլ հայտարարել է, թե հրաժարականը քառյակի ջանքերի շնորհիվ է կայացել ու պայքարը պետք է շարունակել` պահանջելով նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ի հակառակ այս ուժերի, քառյակի մյուս` խաղաքարտերը ավելի խորը թաքցնող երկու ուժերի (ՀՅԴ, ԲՀԿ) ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել ոչ միայն վարչապետի հրաժարականը, այլև չեն ցանկացել անդրադառնալ քառյակի հետագա քայլերին` կապված Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հետ:
Անիմաստ է քննարկել, թե արդյոք Տիգրան Սարգսյանի հրաժարականը եղավ ոչիշխանականների պայքարի արդյունքում, քանի որ վերջիններիս` հակավարչապետական ելույթներն առանձնապես վտանգ չէին ներկայացնում` այլևս նախկին վարչապետի համար. նման ելույթներ շատ են եղել Տիգրան Սարգսյանի պաշտոնավարության ընթացքում: Եվ այս պահին էական էլ չէ, թե քառյակի այս կամ այն ուժն ինչպես է գնահատում փաստը: Այսուհետ կարևոր է, թե այդ ուժերից յուրաքանչյուրն ի՞նչ «հաշիվ» ունի այս հրաժարականի մեջ: ՀԱԿ առաջնորդն արդեն հայտարարել է, որ նոր ձևավորվելիք կառավարության կազմում իր կուսակցությունից ոչ մեկը չի ընդգրկվելու, ԲՀԿ ղեկավարի հավաստիացմամբ ինքը պաշտոնների չի ձգտում, թեև չար լեզուները պնդում էին-են, որ Ծառուկյանը պայքարում է հենց վարչապետի աթոռի համար: Մնացին ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»: Առաջինն այս փուլում երբեք չի խոսել իր հավակնությունների մասին, իսկ երկրորդի ղեկավարը կարծում է, որ վարչապետի փոփոխությունը հարցի լուծում չէ, և ուրեմն կարելի է ենթադրել, որ «Ժառանգությունը» նույնպես վարչապետական աթոռի կամ նախարարական պորտֆելների հավակնություններ, գոնե այս պահին, չունի: Ստացվում է, որ աթոռը դատարկ է ու ընդդիմություն ասվածից ոչ մեկն այն զբաղեցնելու նկրտումներ չունի: Մնում է ենթադրել, որ ապագա վարչապետի նշանակման հետ կապված ոչիշխանականների մասնակցությունը սահմանափակվելու է ընդամենը թեկնածուի մասին կարծիք հայտնելով:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ