Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քաղաքական տուն-տունիկի վնասները

Քաղաքական տուն-տունիկի վնասները
28.04.2014 | 14:49

Այսօր ԱԺ-ում Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ն այլևս ընդդիմություն է: Փաստորեն, Հայաստանում քաղաքականությունը տուն-տունիկ խաղալու պես մի բան է դարձել: Պարզապես, եթե տունտունիկ խաղացող երեխաները ձգտում են հասունության, քաղգործիչներին դուր է գալիս մանկամիտ երևալը: Առաջինների դեպքում խաղը վտանգավոր չէ` հանդիսատեսը չի խաբվում, երեխաներն ամեն ինչ մանկական պարզությամբ են անում: Երկրորդներն են վտանգավոր, երբ անմեղսունակի դիմակի տակ կարող են մի ողջ երկրի ու ժողովրդի ճակատագրի հետ խաղալ:

Մի ուժ, որը վեց տարի օգտվել է իշխանությունում լինելու ապավոհությունից, չի կարող ընդդիմադիր դառնալ նույն իշխանությանը: Դա պարզապես անհնար է` նկատի ունենալով, թե ինչ պայմաններում է այս կուսակցությունը հայտարարում իր` ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին: ՕԵԿ-ը առավելագունը կարող է ձևացնել, ու վտանգն էլ հենց այդտեղ է: Ոչիշխանականներն էլ կարող են ձևացնել, թե հավատում են այս նորահռչակ ընդդիմադիրին` հանուն ինչ-ինչ շահերի, իսկ հասարակությո՞ւնը: Վտանգը ժողովրդի զգացմունքների հետ խաղում հաջողելու մեջ է: ՕԵԿ-ից և ոչ միայն ՕԵԿ-ից եկող:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ