ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Սոցիալական փաթեթի շահառուների անվճար բուժօգնությունը կիրականացվի ՀՀ ԱՆ կողմից

Սոցիալական փաթեթի շահառուների անվճար բուժօգնությունը կիրականացվի ՀՀ ԱՆ կողմից
01.05.2014 | 15:39

Այս տարվա ապրիլի 17-ից սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Սոցիալական փաթեթի շահառուները բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով պետք է հիվանդանոցային բժշկական կազմակերպություն ներկայացնեն անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագիր, անձը հաստատող փաստաթուղթ և տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից տրված սահմանված ձևի ուղեգիր: Հարկ է նշել, որ նախքան հավաստագրերի տրամադրումը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համար հիմք է հանդիսանում համապատասխան պետական մարմնի կամ կազմակերպության կողմից տրված տեղեկանքը` սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ հանրապետության տարածքում գործող և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող բոլոր բժշկական կազմակերպությունները տեղեկացվել են, որ ապրիլի 17-ից սոցիալական փաթեթի շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը անհրաժեշտ է կազմակերպել՝ առաջնորդվելով հիշյալ որոշման դրույթներով:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերը նշված որոշման կիրարկումն ապահովելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ