Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սրտում տեղ չկա՞, թե՞ պուլիկում յուղ

Սրտում տեղ չկա՞, թե՞ պուլիկում յուղ
09.05.2014 | 02:10

Երեկվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, տեղեկացնելով, որ կառավարության առաջարկությամբ մայիսի 12-ին ԱԺ-ի արտահերթ նիստ է հրավիրվելու, նշեց քննարկվող հարցերի շրջանակը։ Այդ հարցերի թվում են նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձին առնչվող բարեփոխումները: «Քանի որ այդ օրենքում ունենք վերջնաժամկետներ, որոշ օրենքներ թերի կգործեն, եթե փոփոխություններ չկատարվեն, դրա համար հարկավոր են բարեփոխումներ մինչև հունիսի վերջը»,- շեշտեց Դավիթ Հարությունյանը:
Մեր տեղեկություններով, պետծառայողների աշխատավարձի բարձրացում չի լինելու, ինչը նախկին կառավարության օրակարգում էր: Թե ինչով կհիմնավորի այս չը՛-բարձրացումը նոր կառավարությունը, կերևա ԱԺ արտահերթ նիստում: Սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, բյուջեում փող չկա, դրա համար էլ չեն կարող առայժմ նման շռայլություն թույլ տալ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ