Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Փնտրվում է նոր տեղ

Փնտրվում է նոր տեղ
09.05.2014 | 15:58

ՈՒկրաինայում ստեղծված ներքաղաքական վիճակը հնարավորություն չի տալիս Խարկովում մայիսի 15-ին անցկացնելու երկրի գավաթի եզրափակիչ խաղը «Շախտյորի» ու Կիևի «Դինամոյի» միջև: Հավանական վայր են դիտվում Կիևն ու Լվովը: Հարկ է նկատել, որ երկրի անկայուն վիճակն արդեն իսկ ստեղծել է նախապես պլանավորված խաղերի անցկացման տեղերի փոփոխության նախադեպեր: Իրադարձությունների այսօրինակ զարգացումների դեպքում ընդհանրապես կարող են լուրջ հարցեր առաջանալ երկրի միացյալ առաջնություն անցկացնելու հարցում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ