Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Շիրակը»՝ 2-րդ, «Միկան»՝ 3-րդ մրցանակակիր

«Շիրակը»՝ 2-րդ, «Միկան»՝ 3-րդ մրցանակակիր
20.05.2014 | 12:07

Կիրակի օրն ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Արդեն Հայաստանի չեմպիոնի կարգավիճակում «Բանանցը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Միկային»՝ վերջինիս հնարավորություն տալով պայքարելու մրցանակային ավելի բարձր տեղի համար: Այն երրորդից բարձր կլիներ, եթե «Արարատին» հյուրընկալված «Շիրակը» պարտվեր կամ ոչ-ոքի խաղար, սակայն ցնցումների մեջ հայտնված «Արարատը» չկարողացավ դիմակայել գյումրեցիներին ու պարտվեց 1:4 հաշվով: «Շիրակը» դարձավ արծաթե, «Միկան»՝ բրոնզե մրցանակակիր: Ինչ վերաբերում է մյուս ակումբներին, «ՈՒլիսը» տնային խաղում գերազանցեց «Փյունիկին» (2:1), «Գանձասարը» հյուրընկալվելիս հաղթանակ տոնեց «Ալաշկերտի» նկատմամբ (3:2)։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ