Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը

Հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը
21.05.2014 | 15:10

Մայիսի 20-ին տեղի է ունեցել ՀԱԿ-ԲՀԿ հանդիպում՝ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի, Լևոն Զուրաբյանի ու Արամ Մանուկյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի ու Ստեփան Մարգարյանի միջև: Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի համագործակցությունը, խորհրդարանական ոչիշխանական ուժերի քառյակի անելիքները:
«Հանդիպման մասին ինչ ասվել է, դա էլ եղել է, ավելացնելու ոչինչ չունեմ: Դա որոշում կայացնելու հանդիպում չէր, ուղղակի մտքերի փոխանակության, իրավիճակի վերլուծության հանդիպում էր»,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչ -որ որոշում ընդունվե՞լ է ՀԱԿ առաջնորդի ու ԲՀԿ առաջնորդի հանդիպման ժամանակ, ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը: Նա նշել է, որ իրենք պարբերաբար են հանդիպում: Հարցին, թե ինչու «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կամ ՀՅԴ-ից որևէ մեկը չէր մասնակցում հանդիպմանը, եթե քառյակի հետ կապված հարցեր էին քննարկվում, նա պատասխանել է. «Մենք բազմաթիվ անգամ երկկողմանի հանդիպումներ ենք արել, և որևէ խնդիր չի եղել՝ ինչու նրա հետ, մյուսի հետ: Մենք առանձին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էլ ենք հանդիպել, «Դաշնակցության» հետ էլ ենք հանդիպել, հանդիպումներ միշտ եղել են»: Ստեփան Մարգարյանն ասել է նաև, որ եթե հարց առաջանա, քառակողմ հանդիպում ևս կլինի:

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ