Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Իմ ասածները վերաբերում էին պատվեր կատարող մարդկանց»

«Իմ ասածները վերաբերում էին պատվեր կատարող մարդկանց»
23.05.2014 | 01:13

Բացառիկ հարցազրույց ՀՀ վարչապետ Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

-Մեր հավերժ ընդդիմադիր լրագրողն է։ Էսօր սիրունացել եք:
-Կառավարության ծրագրի ներկայացումը տոն է մեզ համար:
-Կեցցե՛ք:
-Պարոն Աբրահամյան, համարյա աստվածաշնչյան ստացվեց Ձեր «մուտքը Երուսաղեմ», այն է` կառավարության ծրագրի ներկայացումը ԱԺ-ում: Հիսուսը, երեք անգամ դիմելով իր աշակերտին, ասաց. «Սիմոն-Պետրոս, արածեցրու իմ հոտը»: Ի՞նչ արեց Պետրոսը, էական չէ, դառնանք Ձեզ. Դուք ևս ծրագիրը ներկայացնելիս երեք անգամ կրկնեցիք` իրատեսություն (երևի մե՞զ նկատի ուներ- Կ. Դ.), խստապահանջություն և ականջալուրություն: Ինչո՞ւ երեք անգամ, ի՞նչ սիմվոլիկա էիք դրել այդ «երրորդության» խորքում:
-Որպեսզի բոլորը ընկալեն:
-Կա՞ն մարդիկ, ովքեր չեն ընկալում կամ վատ են ընկալում:
-Իմ կարծիքով` այո:
-Ոչ մի հեռուն գնացող եզրակացություն՝ ես այսօր բարի եմ: Պարոն Աբրահամյան, Ձեզ համար ամենադժվարը ո՞րն է այդ երեքից:
-Որ ծրագրով տված մեր խոստումներն իրականացնենք:
-Դուք կարծում եք` մնացած վարչապետները չէի՞ն ուզում իրենց խոստումներն իրականացնել:
-Ո՞նց չէին ուզում, ուզում էին:
-Բա ինչո՞ւ չկատարեցին:
-Կատարել են, ո՞նց չեն կատարել:
-Դե, ասենք, յոթտոկոսանոց տնտեսական աճ չեղավ, երկիրն էլ այսօր, ինչպես ասում են, դժվար ու ծանր վիճակում է:
-Դուք ա՞յդ կարծիքին եք:
-Կարծիքին եմ: Դուք գլուխ կհանե՞ք:
-Կարծում եմ, ձեր օգնությամբ` այո:
-Բայց Դուք ասում էիք` մամուլում «հաստավզեր» կան, երեկ էլ թե` եթե մամուլին հետևենք, կձախողվենք, էլ ո՞նց օգնենք:
-Ճիշտ եք ասում, բայց իմ ասածներն ո՞ւմ էին վերաբերում: Վերաբերո՜ւմ էին պատվեր կատարող մարդկանց:
-Ովքե՞ր են պատվեր կատարողները, պարոն Աբրահամյան:
-Դուք նրանց մեջ չկաք:
-Հիասթափեցրիք, պարոն Աբրահամյան, ես գիտեի` կամ: Ի դեպ, իսկ ովքե՞ր են պատվեր տվողները։ Լինեմ լիարժեք անկեղծ. «չար, թունավոր, սրիկա» և վերջապես` «հաստավիզ» «լեզուներն» ասում են՝ Դուք ևս չեք շրջանցում այդ «հաճույքը»:
-Եթե ես նման բան արած լինեի, բոլորդ էլ կիմանայիք:
-Կան, կան պնդումներ:
-Դուք պնդո՞ւմ եք, ասեք` ազնվորեն-անկեղծ:
-Ամբողջովի՞ն անկեղծ:
-Ամբողջովի՛ն:
-Գիտե՞ք, հնարավոր է ոչ թե Դուք` անմիջապես, այլ Ձեր կողքին լինեն պապից ավելի կաթոլիկներ, որոնք արջի ծառայություններ մատուցեն։ Ասենք` առյուծին:
-Հնարավոր է, չեմ բացառում:
-Որքան տեղյակ եմ` ծրագիրը կազմելիս Դուք վերցրել եք նաև Հրանտ Բագրատյանի «100 քայլի» որոշ առանցքային տարրեր:
-Ինչո՞ւ միայն Բագրատյանից, բոլորից:
-Է՞լ ումից:
-Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերից: Նախարարություններն են նաև առաջարկներ արել, որոշ մասն ընդունել ենք, որոշ մասը` ոչ:
-Վարչապետների ակումբ ստեղծելու իդեա՞ն ումն էր:
-ՈՒմ կողմից որ հնչեցվեց:
-Ձե՛ր:
-Այո՛:
-Կանխավ համաձայնեցրե՞լ էիք նրանց հետ, թե՞ հանպատրաստից:
-Չէ, ես ուղղակի երկու իդեա ունեի՝ ներդրումային հիմնադրամ և վարչապետների ակումբ։ Նպատակն ի՞նչ է եղել. նպատակը հետևյալն էր՝ բոլոր նախկին վարչապետների փորձն ու գիտելիքները հնարավորինս օգտագործել, որպեսզի իրենց խորհուրդներով, առաջարկներով նաև փորձենք առաջ գնալ, երկրի վիճակը շտկել:
-Չասացիք` կանխավ պայմանավորվե՞լ էիք նրանց հետ:
-Չէ, ոչ մեկը չգիտեր այդ մասին:
-Բա որ մերժում ստանա՞ք:
-Իմ կարծիքով` ոչ բոլորը կմերժեն:
-Հատկապես ումի՞ց կմերժվեք` չերչիլաբար կանխատեսենք, հետո կասենք` ինչու չեղավ:
-Կանխատեսել եմ, որ կարող են լինել մեկ-երկուսը, որ չեն ցանկանա մասնակցել այդ ակումբի աշխատանքներին, դա էլ բնական եմ համարում:
-Ովքե՞ր են այդ «բացառիկները»: Տիգրան Սարգսյանը կա՞ նրանց մեջ:
-Կլինի՞, որ չասեմ:
-Անշուշտ, ես հարգում եմ խոսքի ազատության Ձեր իրավունքը:
-Խորապես զգացված եմ:
-Մի՛շտ պատրաստ:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1821

Մեկնաբանություններ