Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արոնյանը պարտվեց

Արոնյանը պարտվեց
09.06.2014 | 11:16

Ստավանգերում ընթացող շախմատային գերմրցաշարի հինգերորդ տուրի կենտրոնական հանդիպումը Մագնուս Կառլսեն-Լևոն Արոնյան պարտիան էր: Մինչ այս հանդիպումը կողմերն ունեին հիսուն տոկոսանոց արդյունք: Սև խաղաքարերով հանդես եկող Արոնյանը որքան էլ փորձեց դրությունը հավասարեցնել, այդուհանդերձ նորվեգացի գրոսմայստերը վարձահատույց եղավ համառության համար ու հաղթեց: Դրա համար նրանից պահանջվեց 93 քայլ: Օրը հաջողակ էր և Կրամնիկի ու Գիրիի համար: Նրանք համապատասխանաբար առավելության հասան Կարուանայի ու Տոպալովի նկատմամբ: Գրիշչուկ-Ագդեստեյն, Սվիդլեր-Կարյակին դիմակայություններն ունեցել են խաղաղ ելք: Մրցաշարը 3,5 միավորով գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ