Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Լավ պրծավ...»

«Լավ պրծավ...»
02.07.2014 | 13:53

Այսօրվա մամուլի ասուլիսում, անդրադառնալով նորանշանակ դեսպաններին, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ Վրաստանը ՀՀ-ի համար շատ կարևոր գործընկեր երկիր է, կարևոր են նրա հետ դիվանագիտական հարաբերությունները:

«Շատ կարևոր է, որ լինի հմուտ դիվանագետ, փորձառու գործիչ»,- նկատեց ՀՀ նախկին արտգործնախարարը: Գնահատելով Վրաստանում Յուրի Վարդանյանին ՀՀ դեսպան նշանակելու փաստը, Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ նա լավ սպորտսմեն է, գրանցել է ֆենոմենալ արդյունքներ, սակայն դա չի նշանակում, որ վերջինս կարող է Հայաստանը ներկայացնել Վրաստանում, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ տարածաշրջանում առաջացել են բաժանարար գծեր: ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ Վրաստանը ստորագրեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ինչն էլ իր հերթին առաջացնում է խրթին հարցեր, որոնք պահանջում են դիվանագիտական լուրջ աշխատանք:
Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու հարցին, ապա նա դա համարեց նորմալ: Ալեքսանդր Արզումանյանը կարծիք հայտնեց, որ մամուլում հրապարակված Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային սկանդալի պատմությունը քրեական գործ է և կապ չունի նրա՝ դեսպան նշանակվելու հետ:
«Եթե օֆշորային սկանդալն ապացուցվի, այս դեպքում մենք խոսում ենք քրեական պատասխանատվության մասին, իսկ որպես դեսպանացու, կարծում եմ, նորմալ է»,- ասաց նա:
Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանը հայ-ամերիկյան տնտեսական խորհրդի համանախագահն է:
Հարցին, թե ԱՄՆ-ում դեսպան ուղարկելը չի՞ նշանակում, որ Տիգրան Սարգսյանին մեկուսացնում են ՀՀ քաղաքական էլիտայից, Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց. «Լավ պրծավ այդ էլիտայից»:
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին էլ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ պաշտոնյաները խելացի մտքեր հայտնում են պաշտոնաթողությունից հետո: Նույն համատեքստում նա հիշեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որը պաշտոնավարման ժամանակ չէր հիշում ո՛չ քաղբանտարկյալներին, ո՛չ ժողովրդավարության խնդիրները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ