Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կրթության որակի ապահովման գործում

Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կրթության որակի ապահովման գործում
08.07.2014 | 16:00

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց Ֆրանսիայի բարձրագույն կրթության և գիտական հետազոտության նախարարության Եվրոպական և միջազգային հարաբերությունների վարչության տնօրենի գիտական հետազոտությունների գծով խորհրդական Ժան Լյուկ Կլեմենտին:
Կլեմենտը Հայաստանում է` ծանոթանալու հայաստանյան բարձրագույն կրթական համակարգին և առանձնահատկություններին:
Պրն Թոփչյանը ֆրանսիացի հյուրին ներկայացրեց ՈԱԱԿ կառուցվածքը, գործունեությունը և հիմնական նպատակները: Մանրամասն քննարկվեց հավատարմագրման գործընթացը` զուգահեռաբար համեմատելով եվրոպական երկրներում նույն գործընթացի հետ:
Քննարկվեց անդրազգային կրթություն ապահովող բուհերի հավատարմագրման հնարավորությունը, կրթության համադրելիությունը Հայաստանում և Ֆրանսիայում, ինչպես նաև որակավորումների ազգային շրջանակը` այն համեմատելով Բոլոնյան համակարգի հետ:
Թոփչյանն ու Կլեմենտը քննարկեցին նաև կրթության որակի ապահովման ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարները: Կլեմենտը նշեց, որ իրենք հետաքրքրված են ուսանողների շարժունակության սահմանների ընդլայնմամբ և կցանկանային, որ ֆրանսիացի ուսանողը կարողանար իր կրթությունը շարունակել նաև հայաստանյան բուհերում և հակառակը:
Կողմերը պայմանավորվեցին համագործակցությունը խորացնելու հետագա քայլերի մասին:

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ