Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Շարունակվում են մեր երեխաների հաղթանակներն օլիմպիադաներում

Շարունակվում են մեր երեխաների հաղթանակներն օլիմպիադաներում
20.07.2014 | 15:03

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է առարկայական օլիմպիադաներում մեր երեխաների հերթական հաղթանակների մասին։ Հայ աշակերտները ևս 9 մեդալ են վաստակել: Հուլիսի 13-19-ը Թայվանում կայացել է «Ինֆորմատիկա» առարկայի 26-րդ միջազգային օլիմպիադան: Մեր դպրոցականները նվաճել են 4 մեդալ` երկու արծաթե և երկու բրոնզե:
Իսկ հուլիսի 13-ին Ղազախստանում մեկնարկել է «Ֆիզիկա» առարկայի 45-րդ միջազգային օլիմպիադան և տևելու է մինչև հուլիսի 21-ը: «Թեպետ մրցությունը դեռ չի ավարտվել, բայց արդեն հայտնի է, որ մեր սաները նվաճում են հինգ մեդալ` երեք արծաթե և երկու բրոնզե»,- տեղեկացրել է Արմեն Աշոտյանը:
Միջազգային առարկայական օլիմպիադաներին Հայաստանն արդեն 15 մեդալ է նվաճել:

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ