ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կրքերը հանդարտվեցին

Կրքերը հանդարտվեցին
25.07.2014 | 11:33

Շախմատային վերջին երկու օլիմպիադաների չեմպիոն Ռուսաստանի կանանց ընտրանու մասնակցության շուրջ ծավալված կրքերը մարեցին: Ապագա օլիմպիադայի կազմակերպիչները, այնուամենայնիվ, կարողացան վեր կանգնել ամբիցիաներից, օրենքի տառին համառ կախվածությունից: Իհարկե, սրանում բացառիկ դեր խաղաց գործին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի խառնվելը, ինչն իր հերթին մեծապես ավելացրեց նրա վերընտրվելու շանսերը: Հիշեցնենք, որ օլիմպիադան անցկացվելու է օգոստոսի 1-14-ն ընկած ժամանակահատվածում, Տրոմսյոյում: Այս արանքում էլ` օգոստոսի 11-ին, լինելու է ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունը: Իլյումժինովն այս պոստը զբաղեցնում է 1995 թվից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ