ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Նախասեզոնային տրամադրություններ

Նախասեզոնային տրամադրություններ
30.07.2014 | 13:58

ԱՄՆ-ում շարունակվող International Champions Cup-ի մրցաշարը, որ ամենահեղինակավոր նախասեզոնային է եվրոպական թիմերի մասնակցությամբ, երեկ գրանցել է հետևյալ արդյունքները՝ Մադրիդի «Ռեալ»-«Ռոմա»՝ 0:1, «Մանչեստր Յուինայթեդ»-«Ինտեր»՝ 0:0 (5:3): Նախորդ տուրի արդյունքներն էլ հաշված՝ հինգ միավոր ունեցող «Մանչեստր Յունայթեդն» արդեն իսկ ապահովել է իր տեղը կիսաեզրափակչում: Երեքական միավոր վաստակած «Ռոման» ու «Ինտերը» միմյանց միջև կվիճարկեն փլեյ օֆ տանող ուղեգիրը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ