Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
05.09.2014 | 00:37

...թե ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանի` Ծաղիկ Ռուբոյի վերջին «ակտիվացումները», ազատամարտիկների հետ հանդիպումները և նրանց, ըստ էության, ԲՀԿ-ի շուրջ «ամբարելը» խիստ վրդովեցրել են ԵԿՄ-ականներին ու հատկապես գեներալներ զույգին` Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին: Ասում են նաև, թե «Երդվյալ ազատամարտիկների միություն» կառույցով Ռուբեն Գևորգյանը նպատակ ունի սահմանափակելու ԵԿՄ-ի և հատկապես Մանվել Գրիգորյանի ազդեցության ոլորտները, Գագիկ Ծառուկյանն էլ խոստացել է ամեն կերպ աջակցել։ Մասնավորապես, ծառուկյանական լրատվամիջոցների ողջ ռեսուրսը «նվիրաբերված» է Ծաղիկ Ռուբոյին, որպեսզի նրա այցերն ու հանդիպումներն ազատամարտիկների հետ տեղը տեղին լուսաբանվեն ու կարևորվեն: Ասում են, թե չի բացառվում նաև, որ առաջիկայում այս հարցով «հանդիպումատիպ» մի բան լինի գեներալների և Ռուբեն Գևորգյանի միջև:

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ