Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Զվարթնոցում» ավելացել են ուղևորահոսքը, չվերթները, նվազել` ավիատոմսերի գները

«Զվարթնոցում» ավելացել են ուղևորահոսքը, չվերթները, նվազել` ավիատոմսերի գները
05.09.2014 | 17:53

«Արմենիա» միջազգային օդանավակայանները» տեղեկացնում է, որ 2014-ի օգոստոսին, 2013-ի օգոստոսի համեմատ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 34 տոկոսով` մեկնողները՝ 37 տոկոսով, ժամանողները՝ 31 տոկոսով: Եթե 2013թ. օգոստոսին օդանավակայանի ծառայություններից օգտվել է 197 957 ուղևոր, ապա 2014թ. օգոստոսին` 265 391 ուղևոր: Չվերթերն աճել են 31 տոկոսով՝ 2013-ի օգոստոսի 1726-ի համեմատ կազմելով 2262 չվերթ: Եթե 2013թ. օգոստոսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էր 27 ավիաընկերություն, ապա այժմ դրանց թիվը 33 է: Ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց չվերթների հաճախականությունները, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազման:

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ