Սիրիական անհաշտ ընդդիմության ջոկատները հեռացել են Հալեպի պատմական շրջաններից, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը: Զինյալները դուրս են եկել հին թաղամասերից՝ նահանջելիս լուրջ կորուստներ կրելով:
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է 35 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 400 կրակոց:
Դեռ մեկ տարի առաջ Ռուսաստանն ու Թուրքիան գործնականում պատերազմի շեմին էին, այս շաբաթ Մոսկվա է մեկնել Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը՝ գրում է Der Spiegel-ը:
ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում հավանությում են տվել անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ավելի քան 40 նախագծերի փաթեթի` հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ալ-Հասան Ալ-Մուհաջիրը հայտարարել է ամբոջ աշխարհում Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսությունների վրա հարձակում գործելու մտադրության մասին:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 94 կողմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Hürriyet-ի փոխանցմամբ՝ Հունաստանը կայացրել է 3 թուրք զինվորականների գործով դատավճիռը, որոնք երկիր էին փախել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջումից հետո։ Դատարանը որոշել է չարտահանձնել այդ զինվորականներին։
Մարտական գործողությունները Հալեպում շարունակվում են: Կառավարական ուժերին հաջողվել է ամբողջական վերահսկողության տակ առնել քաղաքի կենտրոնական հատվածը Հալեպի օդանավակայանին կապող մայրուղին:
Վերջին շրջանում նկատվող ռուս-թուրքական մերձեցման մասին զրուցում ենք «Արևելք» գիտահետազոտական և վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ հետ։
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...