Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մրցում են ըմբիշները

Մրցում են ըմբիշները
09.09.2014 | 11:21

Տաշքենդում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Ինչպես միշտ, առաջինը մեկնարկել են ազատ ոճայինները: Ցավոք, ունենք առաջին պարտությունները: 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը առաջին իսկ գոտեմարտում զիջել է Բուլղարիան ներկայացնող Միխայիլ Գանիևին, Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ) պարտվել է ՈՒկրաինայի ներկայացուցիչ Միկոլա Այվազյանին: Միակ հաղթական սկիզբը եղել է 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանինը: Մեր մարզիկը պարտության է մատնել չին Յունֆեյ Գույային ու հաջորդ փուլում մրցելու էր ամերիկացի Նիկոլաս Մարեբլեի հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ