Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀԿ պատգամավորի լավատեսության պատճառներն առնվազն անհասկանալի են

ՀՀԿ պատգամավորի լավատեսության պատճառներն առնվազն անհասկանալի են
15.09.2014 | 19:56

Հայաստանում իշխանափոխության համար պահանջարկ չկա: Այս մասին ասել է ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Վերջինս նաև ասել է, թե իշխանափոխություն իրականացվում է ծայրահեղ դեպքում, երբ, ասենք, համատարած դժգոհություններ են: ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանում գործազրկության մակարդակը կաճի և կկազմի ակտիվ բնակչության 19 տոկոսը, իսկ 2018-ին այն կհասնի 20 տոկոսի: Ըստ ԱՄԿ-ի տվյալների՝ 2013-ին գործազրկությունը Հայաստանում կազմել է 18,6 տոկոս, մինչդեռ, օրինակ, հարևան Վրաստանում այն 14,3 տոկոս է, Ադրբեջանում ՝ 5,5, իսկ Ռուսաստանում ՝ 6 տոկոս: 18,6 տոկոսը բավականին մեծ թիվ է: Սա նշանակում է, որ ակտիվ բնակչության 18,6 տոկոսը դժգոհ է գործող իշխանություններից: Անհնար է պարզապես լինել գործազուրկ և միաժամանակ գոհ լինել իշխանությունից: Եթե նկատի ունենանք, որ մեր երկրում բավական ցածր է վարձատրությունը, ուրեմն ակտիվ բնակչության մնացած՝ 81, 4 տոկոսի կեսից ավելին, ենթադրաբար, նույնպես դժգոհ է իշխանությունից, քանի որ իշխանությունն է ձևավորում այն օրենսդրական և տնտեսական դաշտը, որում ապրում է հասարակությունը: Այսինքն՝ Հայաստանի ակտիվ բնակչության երկու երրորդը, տրամաբանորեն, ելնելով առկա իրավիճակից, չի կարող գոհ լինել իշխանություններից: Եթե սրան էլ գումարենք թոշակառուներին, որոնց կենսաթոշակը չի բավարարում անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների համար, կունենանք երկրի բնակչության գերակշիռ մեծամասնություն: Այս իրավիճակում անհասկանալի է, թե պատգամավոր Կարինե Աճեմյանի լավատեսությունը ինչով է պայմանավորված:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ