Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էլի Սահմանադրությունն են ուզում փոխել

Էլի Սահմանադրությունն են ուզում փոխել
16.09.2014 | 13:29

Չնայած ԱԺ ոչիշխանական քառյակի երեք ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», մերժել էին սահմանադրական բարեփոխումները, սակայն «Ժառանգությունը» այսօր հրավիրել էր խորհրդաժողով «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով: Խորհրդաժողովին ներկա էին ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն իր բացման խոսքում նշեց, որ փաստաթղթի մասին իրենց խոսքը պետք է ասեն մասնագետները:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր խոսքում նշեց, որ չեն ցանկանում բովանդակային քննարկում ծավալել սահմանադրական բարեփոխումների թեմայով:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը երկար դասախոսություն կարդաց սահմանադրական բարեփոխումների մասին՝ նշելով, որ մեր սահմանադրությունը մարդակենտրոն չէ, որ սահմանադրությունը բացարձակ իշխանություն է տալիս անձին, իշխանության թևերը չեն ապահովում հակակշիռներ: Նա հատուկ նշեց, որ ակնկալում է մասնագիտական բանավեճ և քաղաքական հիմնավորումներով չի հետաքրքրվում: Վ. Պողոսյանը, պարզվեց, նախապատվություն է տալիս սահմանադրական բարեփոխումներին, քանի որ իրեն չեն գոհացնում ո՛չ 1995 թ., ո՛չ էլ 2005 թ. սահմանադրական փոփոխությունները: ՈՒ թեև Վարդան Պողոսյանը նաև 2005-ին էր ակտիվորեն մասնակցում սահմանադրության փոփոխություններին, քարոզում փոփոխությունների անհրաժեշտությունը, սակայն նրա խոսքով՝ այն ժամանակ չկարողացան հասնել ցանկալի բարեփոխումներին, և կիսանախագահական համակարգը մնաց:
Վարդան Պողոսյանը հիմա ուզում է, որ սահմանադրությամբ խորհրդարանում ընդդիմությունն ունենա մեծ լիազորություններ և վերահսկողական գործառույթներ իրականացնի իշխանության նկատմամբ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ