Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անահիտ Բախշյան.«Հիշեցնենք Քաղաքապետին, որ նա երդվել է գործել ի բարօրություն նրա բնակիչների»

Անահիտ Բախշյան.«Հիշեցնենք Քաղաքապետին, որ նա երդվել է գործել ի բարօրություն նրա բնակիչների»
18.09.2014 | 10:51

Ինձ են դիմել Երևանի Քանաքեռ - Զեյթուն համայնքի Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի բնակիչներն այն մասին, որ երեխաները խաղալու բակ չունեն, սակայն այն փոքրիկ հատվածը, որտեղ խաղում են երեխաները, արդեն սեփականատեր ունի, ով սկսել է շինարարությունը:

Բնակիչները, վերոնշյալ տարածքում նկատելով չափագրող մարդկանց, դեռևս սույն թվականի հուլիսի 14-ին զանգահարել են Թեժ գիծ, որին ի պատասխան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ պարոն Հանիսյանի ստորագրությամբ ստացել են շատ տարօրինակ ձևակերպումով նամակ այն մասին, որ նշված հասցեում շինարարական աշխատանք չեն հայտնաբերել :
Խնդրում եմ դիտել այս տեսանյութը որտեղ հստակ երևում է, թե ինչպես են Երևանի Քանաքեռ - Զեյթուն համայնքի Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի բնակիչները վիճում շինարարություն սկսող մարդկանց հետ և ընդվզում են սույն թվականի սեպտեմբերի 1-ին շինարարական թույլտվություն ստացած անձանց հետ:
Խնդրում եմ անձամբ նայել և տեսնել, թե վերոնշյալ տարածքում ինչպե՞ս կարող էր տրվել շինթույլտվություն, ո՞ւմ հաշվին են գումար աշխատում այս շինթույլտվություն տվող պաշտոնյաները, որոնց ներկայացրած փաստաթղթի տակ դրված է Ձեր ստորագրությունը:
Երևանում բակային տարածքներ ավելացնելու Ձեր խոստումներն ու Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի այս շինթույլտվությունը հակասում են միմյանց:

Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ