Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սիրիայից 100 հազար քուրդ փախել է Թուրքիա

Սիրիայից 100 հազար քուրդ փախել է Թուրքիա
22.09.2014 | 12:04

Շուրջ 100 հազար քուրդ հասցրել է անցնել Սիրիայի սահմանը և ճանապարհվել դեպի Թուրքիա՝ նախքան Անկարայի կողմից սահմանային անցակետերի փակումը: ՄԱԿ-ի ներկայացուցիչը BBC-ին հաղորդել է, որ փախստականների հոսքը լցվել է ուրբաթ օրը՝ կապված «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից Սիրիայի Կոբանի քաղաքի վրա հարձակման հետ: Համաձայն տեղեկությունների՝ իսլամիստները գտնվում են քաղաքից 10-15 կմ հեռավորության վրա: Կոբանիի գրավման դեպքում զինյալները վերահսկողություն ձեռք կբերեն սահմանի ողջ տարածքի վրա:

Կիրակի օրը բախումներ են տեղի ունեցել նաև Թուրքիայի անվտանգության ծառայությունների և քրդերի միջև, երբ վերջիններս հավաքվել են սահմանի մոտ՝ փախստականների մեջ իրենց հարազատներին գտնելու համար:

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ