Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կողմերը գոհ են

Կողմերը գոհ են
23.09.2014 | 11:16

Հետխաղյա ասուլիսում իրենց թիմերի մրցելույթին են անդրադարձել Լոնդոնի «Չելսի» ու Մանչեստրի «Մանչեստր Սիթի» ակումբների գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյոն ու Մանուել Պելեգրինին: Վերջինս ի մասնավորի ասել է, որ իր թիմը խաղացել է մրցաշրջանի լավագույն խաղը, իսկ պորտուգալացի մասնագետի համոզմամբ՝ Մանչեստրում «Չելսին» ոչ թե կորցրել է երկու միավոր, այլ ձեռք է բերել մեկը:
Հիմա թե կողմերից որ մեկն է դիվանագիտություն խաղում, որոշակիորեն դժվար է ասել, որովհետև սկզբունքորեն լոնդոնյան ակումբն արտագնա խաղում հաղթանակը ձեռքից բաց է թողել ու առաջնությունում կորցրել առաջին միավորները, իսկ երկրորդը սեփական դաշտում չի կարողացել տրորել հավակնոտ «Չելսիի» նույնքան հավակնոտ մարզչի քիթը, թեպետ ունի բացառիկ աստղային կազմ ու պիտի որ ավելի նշանակալի հաջողության հասներ մի մրցակցի հետ պայքարում, որն իր նման հավակնում է առաջնության ոսկե մեդալներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ