Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մեր այսօրվա գործողությունները միսիոներական են»

«Մեր այսօրվա գործողությունները միսիոներական են»
30.09.2014 | 17:01

irates.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:


-Պարոն Արզումանյան, այսօր, երբ խոսվում է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցելու մասին, ականատեսն ենք, որ արևմտյան կողմնորոշման, եվրաինտեգրման կողմնակից քաղաքական, հասարակական ուժերը ցաքուցրիվ վիճակում են, հանդես են գալիս առանձին նախաձեռնություններով: Դուք տեսնո՞ւմ եք հեռանկար, որ այդ ուժերը կարող են միավորվել և համատեղ դիմել գործողությունների:
-Ես վստահ եմ, որ մենք դատապարտված ենք միավորվելու և հանդես գալու ընդհանրական ճակատով: Այս պահին, հաշվի առնելով, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը լծված են Հայաստանը Եվրասիական տնտեսական համագործակցության ճանապարհով տանելուն, մեր այսօրվա գործողությունները միսիոներական են: Մենք պետք է բարձրաձայնենք խնդիրները, պարզաբանումներ ներկայացնենք: Ես չէի անվանի արևմտամետ: Մենք հայաստանակենտրոն մարդիկ ենք, ովքեր ուզում են, որ Հայաստանը լինի համաշխարհային արժեքների վրա հիմնված եվրոպական տիպի պետություն: Եվ դրա ճանապարհն անցնում է եվրաինտեգրման ուղիով: Այդ առումով ուրախալի է, որ այդ ամենը գիտակցող մարդկանց թիվը գնալով ավելանում է: Մարդիկ սկսում են գիտակցել, թե ինչ վտանգներ կարող են լինել Մաքսային միությանն անդամագրվելու դեպքում:
-Իսկ եվրաինտեգրման կողմնակից մարդկանց թիվն այսօր կազմո՞ւմ է բավարար տոկոս, որպեսզի դառնա որոշակի արժեքներ կրող ընտրազանգված:
-Ինչպես և ցանկացած զարգացած երկրում, այդ տեսակետները կրողները լիբերալ հայացքների տեր մարդիկ են: Լիբերալները չեն կազմում մեծամասնություն որևէ երկրում: Տեսեք՝ Եվրոպայում նրանք ունենում են սովորաբար 10-15- տոկոսանոց ընտրազանգված: Այս դեպքում մենք պետք է կարողանանք ակտիվացնել լիբերալ գաղափարներ կրողների համախոհներին, ինչպես նաև՝ այն մարդկանց, որոնք կարևորում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական հարաբերությունները: Պարտադիր չէ, որ դասական իմաստով նրանք լինեն լիբերալ: Իսկ որ ի վերջո կձևավորվի նման մի բևեռ՝ ես համոզված եմ:
-Ի վերջո՝ ե՞րբ:
-Դժվար է ասել:


Զրույցը՝ Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դիտվել է՝ 1071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ