ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քաղաքական ուժի անկեղծության չափն ու ժողովրդի վստահության ցուցիչը

Քաղաքական ուժի անկեղծության չափն ու ժողովրդի վստահության ցուցիչը
07.10.2014 | 14:42

«Ես որպես անհատ, որպես կուսակցության առաջնորդ կարող էի միայն հորդորել, որ այսպիսի ձախողումների ենթարկված քաղաքական գործիչը պիտի հրաժարական տա: Բայց ես ասում էի՝ պահանջելու իրավունք ունի ժողովուրդը: Հիմա եթե ժողովուրդը հավաքվի և տևականորեն պահանջի հրաժարական, ես կփորձեմ օգնել, որ հասկանալի դառնա, որ այդ հրաժարականը նախ և առաջ պետք է վերաբերի Հայաստանի արժեքային համակարգին»,-ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի հորդորով իր հացադուլի ակցիային:
Հայրիկյանը նշել է, որ հրավիրված չէ ոչիշխանական երեք ուժերի՝ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին: Նա ոչիշխանականներին մաղթել է ժողովրդին հավատ ներշնչելու կարողություն: «Բայց դրա համար պետք է ճշմարտությամբ առաջնորդվես: Հայաստանը ոչ թե իշխանափոխության խնդիր ունի, այլ երկիրը քաղաքացիների սեփականությունը դարձնելու գերխնդիր»,-ասել է Հայրիկյանը: Ըստ Հայրիկյանի, փաստորեն, քաղաքական ուժերի հաջողությունը պայմանավորված է ժողովրդի՝ վերջիններիս գործողությունների նկատմամբ հավատով:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 7-ին Պարույր Հայրիկյանը հացադուլ էր սկսել: ԶԼՄ-ների ներկայացմամբ՝ Սերժ Սարգսյանի «հրաժարականի պահանջով»: Պարույր Հայրիկյանն այն ժամանակ կարծես չէր առարկել «պահանջ» բառի գործածմանը: Այսօր նա ասել է, որ Սերժ Սարգսյանին ընդամենը հորդորել է: Սա դեռ մի կողմ: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Հայրիկյանի սեպտեմբերյան հացադուլից հետո, օրինակ, քանի մարդ է անդամագրվել ԱԻՄ-ին: Չէ՞ որ կուսակցությունների համար հավատի և վստահության կարևոր ցուցիչներից է և անդամների քանակը, որն էլ իր հերթին կախված է կուսակցության՝ խոսքի և գործի համապատասխանությունից: Չհաշվենք, թե քանի անգամ է ԱԻՄ-ը հիասթափություն պատճառել քաղաքականության մեջ անկեղծություն փնտրողներին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ