«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Քննարկվեցին մանրէաբանության և մանրէների կենսատեխնոլոգիայի նվաճումները

Քննարկվեցին մանրէաբանության և մանրէների կենսատեխնոլոգիայի նվաճումները
07.10.2014 | 15:59

Հոկտեմբերի 5-7-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամում անցկացվեց «Մանրէաբանության և մանրէների կենսատեխնոլոգիայի նվաճումները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Նպատակն էր համախմբել մանրէների տարածվածության, նյութափոխանակության, գենետիկայի և կենսաքիմիայի բնագավառներում աշխատող երիտասարդ հետազոտողներին և միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին։

Միջոցառումը կազմակերպվել է բարձրագույն կրթության բնագավառում միջազգային համագործակցության նորվեգական կենտրոնի (SIU) տրամադրած, Երևանի պետական համալսարանի և Բերգենի համալսարանի համատեղ «Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցություն մանրէների էկոլոգիայի բնագավառում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Գիտաժողովն անցկացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության և մանրէների ու բույսերի կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, գիտաժողովի կազմակերպիչ Հովիկ Փանոսյանը նկատում է, որ Նորվեգիայի Բերգենի համալսարանի հետ համագործակցությունը 4 տարվա պատմություն ունի։ «Կրթական դրամաշնորհը ենթադրում է ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների փոխանակություն, ուսուցում Բերգենի համալսարանում։ Տարեկան 3-4 ուսանող է գործուղվում Նորվեգիա, 6 ամսով վերապատրաստվում են և գիտելիքներով զինված վերադառնում»,- ասում է Հովիկ Փանոսյանը։
Գիտաժողովին մասնակցում էին մանրէաբանության բնագավառում աշխարհի հայտնի գիտնականներ 8 երկրից։ Վերջիններս հանդես են եկել զեկուցումներով՝ ներկայացնելով իրենց փորձը, գիտության նվաճումները, մանրէաբանության արդի վիճակը, զարգացման ուղիները։
Հովիկ Փանոսյանը նշում է, որ Հայաստանում մանրէաբանությունը զարգացման հին ավանդույթներ ունի։ Խորհրդային Հայաստանում ստեղծված առաջին ինստիտուտներից մեկը հենց մանրէաբանության ինստիտուտն էր։ «Բարձրակարգ կադրերի պատրաստման համար նման միջոցառումները խիստ կարևոր են։ Եվ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր երիտասարդ սերունդը կարողանա հաղորդ լինել համաշխարհային գիտությանը»,- նշեց Հովիկ Փանոսյանը։

Դիտվել է՝ 2045

Մեկնաբանություններ