ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մինսկի հանդիպման օրակարգում Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարց չկա

Մինսկի հանդիպման օրակարգում Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարց չկա
09.10.2014 | 14:15

Kremlin.ru կայքի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 10 -ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերին:
ԱՊՀ սամմիթում ծրագրվում է քննարկել բազմակողմ համագործակցության զարգացման խնդիրները տնտեսական, հումանիտար և իրավապահպան ոլորտներում: Ստորագրման են նախապատրաստվել մի շարք համաձայնագրեր և որոշումներ, նաև թմրամիջոցների նկատմամբ վերահսկողության միջազգային համակարգի ամրապնդման վերաբերյալ հայտարարությունը: Նախատեսվում է, որ ԱՊՀ ղեկավարները կոչով կդիմեն համագործակցության և համաշխարհային հանրության ժողովուրդներին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի առիթով:
Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի նիստում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները կամփոփեն կառույցի աշխատանքը և կստորագրեն նրա գործունեության ավարտի մասին համաձայնագիր (2015-ի հունվարի 1-ից): Գործունեության 14 տարիներին այդ կառույցը մեծ ներդրում է ունեցել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում, նպաստել է Մաքսային միության, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի ձևավորմանը, ինտեգրման նոր մակարդակի հասնելուն՝ ԵԱՏՄ-ի ստեղծմանը:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ կքննարկվեն ապրանքների վաճառքի ու ծառայությունների արդիական հարցեր, կապիտալի ու աշխատանքի տեղաշարժի հարցեր, նաև ֆինանսական-կազմակերպական և տեխնիկական հարցեր՝ 2015-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ-ի գործառնության կապակցությամբ: 2014-ի մայիսի 29-ին կնքված պայմանագիրը այժմ վավերացման փուլում է Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում: 2014-ի հոկտեմբերի 3-ին պայմանագիրը ՌԴ-ն վավերացրել է:
Հայաստանի և Ղրղզստանի անդամակցության հարց օրակարգում, ինչպես տեսնում եք, չկա:

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ