ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ազատամարտիկները իշխանափոխության պահանջից դրդված են գնացել Ազատության հրապարակ»

«Ազատամարտիկները իշխանափոխության պահանջից դրդված են գնացել Ազատության հրապարակ»
13.10.2014 | 17:40

Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ԱԺ ոչիշխանական եռյակի հրավիրած հանրահավաքին մասնակցում էին նաև բազմաթիվ ազատամարտիկներ: Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, ի թիվս եռյակը ներկայացնող ուժերի, ելույթ ունեցավ:

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ ազատամարտիկներից շատերն այսօր պատրաստ են սատարելու ԱԺ ոչիշխանական ուժերին:
«Կան ազատամարտիկներ, հրամանատարներ, որոնք իսկապես ուզում են, որ Հայաստանում լինի իշխանափոխություն: Նրանք իշխանափոխության պահանջից դրդված են գնացել Ազատության հրապարակ»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Սասուն Միքայելյանից հետաքրքրվեցինք, թե ինքը չիխ պատրաստվում մեկ անգամ ևս գնալու Ազատության հրապարակ և այս անգամ աջակցելու ԱԺ ոչիշխանական եռյակին:
«Ո՞Ւր գնամ: Ես չեմ հավատում, որ նրանք պատրաստ են իշխանափոխության»,- այսպես արձագանքեց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրում» կա հատուկ կետ ազատամարտիկների մասին:
Սասուն Միքայելյանը կարծիք հայտնեց, որ, երբ ժողովուրդը, այդ թվում՝ ազատամարտիկները, հավատան «Քաղաքացիական պայմանագրին», այն ժամանակ էլ կմիանան նրանց: Նա ասաց, որ ինքը մտադիր չէ քայլեր ձեռնարկել ազատամարտիկներին «Քաղաքացիական պայմանագրի» մեջ ներգրավելու նպատակով: Հաճախ, ըստ Սասուն Միքայելյանի, ազատամարտիկները լավ չեն պատկերացնում, թե որ քաղաքական ուժն ինչ է ուզում և ինչ է պատրաստվում անելու:
«Մենք՝ ազատամարտիկներս, մի մորից չենք, բայց ծնվել ենք մի արգանդից: Եվ երբ անհրաժեշտություն լինի, կհամախմբվենք: Մենք տարանջատված չենք և չունենք տարաձայնություններ»,-ասաց նա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ